Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ են քննարկելու ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը ապրիլի 5-ին Բրյուսելում. հարց՝ Պետդեպին

Ի՞նչ են քննարկելու ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը ապրիլի 5-ին Բրյուսելում. հարց՝ Պետդեպին
Միջազգային
10:59, 27 март 2024
Վաշինգտոնի շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ նպատակ ունեն խրախուսել երկու երկրներին հաղթահարելու  գոյություն ունեցող տարաձայնությունները և հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Պետդեպի ներկայացուցչին հարցրել են՝ ի՞նչ հարցեր են քննարկելու Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։

«Ես մանրամասն չեմ խոսի այդ մասին, այլ միայն կասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր փոխգործակցության նպատակն է խրախուսել երկու երկրներին աշխատել իրենց տարաձայնությունները հաղթահարելու և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- ասել է Միլլերը:

Հիշեցնենք. ապրիլի 5-ին Բելգիայի մայրաքաղաքում տեղի կունենա հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։