Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն կրկին ջղաձգվել է. այս անգամ պատճառը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լյայեն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն է

Բաքուն կրկին ջղաձգվել է. այս անգամ պատճառը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լյայեն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն է
Միջազգային
11:46, 27 март 2024
Պաշտոնական Բաքուն կրկին ջղաձգվել է. այս անգամ պատճառը ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մասնակցությամբ:  

«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայամետ հասարակական դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանի դեմ հերթական հնարավոր սադրանքներին։ Այդ դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կկիսեն Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների պատասխանատվությունը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։ «Այն փուլում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է բացառիկ հնարավորություն՝ հասնելու համար կայուն խաղաղության, կայունության և անվտանգության, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում էսկալացիայի ու լարվածության նոր ալիքներ»,- նշել է նա։