Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում Բայրամով-Միրզոյան երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Ադրբեջանի ԱԳՆ

Բրյուսելում Բայրամով-Միրզոյան երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Ադրբեջանի ԱԳՆ
Միջազգային
12:46, 11 декабрь 2023
Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ նախատեսված չի եղել ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում։

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների նիստը։