Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում մայիսի 19-ին նախատեսված են Արարատ Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցություններ. Զախարովա

Մոսկվայում մայիսի 19-ին նախատեսված են Արարատ Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցություններ. Զախարովա
Քաղաքականություն
17:07, 17 май 2023
Ռուսական կողմը հաստատել է՝ մայիսի 19-ին Մոսկվայում կկայանա ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Ինչպես ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում են նաև երկկողմ բանակցություններ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

«Մոսկվան հույս ունի, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը, վիճելի հարցերի լուծմանը»,- ասել է Զախարովան։