Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն համաձայն է Բրյուսելում հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն համաձայն է Բրյուսելում հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ
Միջազգային
13:54, 11 май 2023
Բաքուն իր համաձայնությունն է տվել Բրյուսելում (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի) հանդիպմանը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է մայիսին հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։