Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը ողջունում է Բրյուսելում մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացումը

ԱՄՆ-ը ողջունում է Բրյուսելում մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացումը
Միջազգային
12:07, 09 май 2023
Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախագահությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին հայտարարությունը։

«Մենք ողջունում ենք հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո հետագա առաջընթացի համար»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի հրապարակման մեջ: