Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը Բրյուսելում է

Ալիևը Բրյուսելում է
Քաղաքականություն
17:43, 06 апрель 2022
Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, հայտնում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել դեռ ապրիլի 5-ին։

Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։