Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև կայանալիք բանակցություններում ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև կայանալիք բանակցություններում ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում
Տարածաշրջան
16:56, 07 июнь 2023
Եվրամիությունը հուլիսի 21-ին Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ակնկալում է հետագա առաջընթաց, ասվում է ԵՄ հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում խաղաղ բանակցություններին Հայաստանի և Ադրբեջանի մասնակցության վերականգնումը։

«Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հանձնառությունը գործընթացին։ Ընդգծում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդարացի և համապարփակ խաղաղության հասնելու միակ ճանապարհն են։ Ուստի երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար»,- ասել են ԵՄ-ում։