Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը Ադրբեջանը վերջնական համաձայնություն դեռ չի տվել. Հաջիզադե

Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը Ադրբեջանը վերջնական համաձայնություն դեռ չի տվել. Հաջիզադե
Միջազգային
16:27, 11 май 2023
Ադրբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ։ Սակայն Բաքուն դեռ վերջնական համաձայնություն չի տվել հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ մի քանի հանդիպումներ են կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ 

«Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական նիստի շրջանակում առաջարկվել է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ 

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Քիշնևում ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցությունը հնարավոր է պայմանով, եթե պահպանվի բրյուսելյան ձևաչափը, հետևաբար Քիշնևում հանդիպմանը վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման ձևաչափը մանրամասն հայտնի չէ»,- ասել է Հաջիզադեն։