Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի վերաբերյալ ռուսական հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը. ՌԴ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարևանների դեմ. Պետդեպ

ՀՀ-ի վերաբերյալ ռուսական հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը. ՌԴ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարևանների դեմ. Պետդեպ
ԱՄՆ
12:29, 05 март 2024
ԱՄՆ-ը երեկ պատասխանել է Հայաստանի և Մոլդովայի հասցեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական ռազմատենչ հռետորաբանությանը։

Անթալիայում միջազգային ֆորումի շրջանակներում Լավրովը լրատվամիջոցներին ասել է, որ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «լրջորեն կվերանայի» իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը շարունակի հեռանալ Մոսկվայից և միանալ Արևմուտքին։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարությունների մասին հարցին։

«Այդ իսկ պատճառով Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Արևմուտքը «փորձում է  իր վերահսկողության տակ վերցնել» Մոլդովայի ղեկավարությանը, Միլլերը հակիրճ ասել է. «Սա ակնհայտ սուտ է»։