Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հերթական դատարկախոսությունն է. Ռուսաստանն է փորձում իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին». Փրայսը՝ ի պատասխան Լավրովի հայտարարության

«Հերթական դատարկախոսությունն է. Ռուսաստանն է փորձում իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին». Փրայսը՝ ի պատասխան Լավրովի հայտարարության
Միջազգային
12:54, 16 февраль 2023
Վաշինգտոնը հերքել է Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի մեղադրանքները, թե՝ Արևմուտքը փորձում է «մենաշնորհել» միջազգային գործերը, և Սերգեյ Լավրովի մեկնաբանությունն անվանել է «հերթական դատարկախոսություն»։ 

 Միջազգային կարգն այն չէ, ինչ ստեղծել են Արևմուտքը կամ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: 

«Այն, ինչի հետ Լավրովը համաձայն չէ, միջազգային կարգն է՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կանոնների վրա: Սա այն է, ինչը պարտավոր են պաշտպանել ՄԱԿ անդամ բոլոր պետությունները»,- ասել է Փրայսը։ 

«Ուստի ցանկացած փորձ՝ հայտարարելու, որ Արևմուտքն իր կանոնները կամ իր տեսակետները պարտադրում է որևէ այլ երկրի, ոչ այլ ինչ է, քան հերթական դատարկախոսություն, հերթական ապատեղեկատվություն ռուսական կողմից, որն ավելի քան բավարար էր վերջին ամիսներին»,- ասել է Փրայսը: 

Երեկ Լավրոնը Պետդումայում հայտարարել է, որ կառավարության «արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը» ուղղված կլինի վերջ դնելու Արևմուտքի «մենաշնորհին» գլոբալ հարցերում: Նա ասել է, որ «կարգը՝ հիմնված կանոնների վրա» հորինվել է Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում՝ իրենց շահերն առաջ տանելու համար։

Իր հերթին Փրայսը նշել է, որ հենց Ռուսաստանն է «փորձում իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին»։ «Մենք դա առավել պարզ տեսնում ենք Ուկրաինայում, որի դեմ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել, որպեսզի պարտադրի իր կամքը Ուկրաինայի ժողովրդին, տապալի իշխանությունը և զրկի երկրին ինքնիշխանությունից և անկախությունից»,- ասել է Փրայսը։