Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է, կշարունակենք աջակցել մեր գործընկերներին». Փրայսը՝ Ադրբեջան - Իրան վեճի մասին

«Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է, կշարունակենք աջակցել մեր գործընկերներին». Փրայսը՝ Ադրբեջան - Իրան վեճի մասին
Միջազգային
12:40, 11 ноябрь 2022
Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել իր գործընկերների կողքին լինելու համար՝ դիմակայելու Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Երեկ ճեպազրույցում հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ Իրանի աճող սուր հռետորաբանության առնչությամբ, Փրայսը պատասխանել է. - «Մենք շատ հստակ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք մեր գործընկերների կողքին լինել, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»:

azatutyun.am