Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա հնարավոր հարձակման մասին ամերիկյան տվյալները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա հնարավոր հարձակման մասին ամերիկյան տվյալները
Քաղաքականություն
21:42, 02 ноябрь 2022
Իրանը պաշտոնապես հերքել է Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հարձակման նախապատրաստման մասին ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումները:

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ,  Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարության համաձայն՝ իր երկիրը նման մտադրություններ չունի։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որդեգրել է բարիդրացիական քաղաքականություն, գործում է փոխադարձ հարգանքի հիման վրա և միջազգային իրավունքի շրջանակում, ձգտում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ու կշարունակի կառուցողական փոխգործակցությունը հարևան երկրների հետ», - նշված է Քանանիի` Իրանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հայտնել է թագավորության թիրախների վերաբերյալ Իրանից «անխուսափելի հարձակման» մասին հետախուզական տվյալներով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Էր Ռիադի հետ տարածաշրջանում առկա սպառնալիքների վերաբերյալ և պատրաստ է գործել իր շահերի և դաշնակիցների պաշտպանության համար: