Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանիպուլյացիան, ապատեղեկատվությունն ու կեղծիքը դարձել են Հայաստանի քաղաքական դիսկուրսի անբաժան մասը

Մանիպուլյացիան, ապատեղեկատվությունն ու կեղծիքը դարձել են Հայաստանի քաղաքական դիսկուրսի անբաժան մասը
Քաղաքականություն
08:57, 06 май 2024
Անդրանիկ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մոտավորապես 2-3 ժամ կանգնած էինք Սևանի մայրուղու վրա շատ դանդաղ առաջ գնացող մեքենաների շարասյան մեջ: Որևէ մեկս տեղյակ չէր, որ ակամայից մասնակցում ենք հերթական շարժմանը: 

Մանիպուլյացիան, ապատեղեկատվությունն ու կեղծիքը դարձել են Հայաստանի քաղաքական դիսկուրսի անբաժան մասը սկսած 2020 թվականից: Այս պայմաններում դժվար է հասկանալ, թե որ մեթոդները կօգնեն հասարակությանը ճիշտ կողմնորոշվել:

Հույսը էլի մնում է կրթությունն ու որակյալ մամուլի զարգացումն ու աճը, որը հնարավորություն կտա մարդկանց հնարավորինս բազմակողմանիորեն տեղեկացված որոշումներ կայացնել: