Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է. ԱՄՆ պետդեպ

Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է. ԱՄՆ պետդեպ
Տարածաշրջան
11:29, 02 май 2024
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է»,-ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պետդեպարտամենտի կայքում: Այստեղ նաև նշվում է, որ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմք են հանդիսանում և սպառնալիք են ներկայացնում Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին:

«Միացյալ Նահանգները դատապարտում է այսօր ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի կողմից առաջ քաշված «արտաքին ազդեցության մասին» Կրեմլի ոգեշնչած օրենքը և դրա պաշտպանության համար կառավարական պաշտոնյաների կողմից ընդունված կեղծ հայտարարությունները: Իշխող կուսակցության անդամները պարզ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատներին և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարության համար կարևոր զսպող գործոն է ծառայում», - ասված է հաղորդագրության մեջ։