Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վրաստան-ԵՄ հարաբերությունների համար. Բորել

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վրաստան-ԵՄ հարաբերությունների համար. Բորել
Միջազգային
12:57, 08 март 2023
Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն անհամատեղելի է ԵՄ արժեքների և ստանդարտների հետ, ինչը հակասում է Եվրամիությանն անդամակցելու Թբիլիսիի հայտարարած նպատակին։ Այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, գրում է DW-ն։

«Օրենքն իր ներկայիս տեսքով սպառնում է զսպող ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների վրա՝ շատ վրացիների համար բացասական հետևանքներով, ովքեր օգուտ են քաղում նրանց աշխատանքից»,- ասել է Բորելը՝ նշելով, որ փաստաթղթի վերջնական ընդունումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ» Վրաստան-ԵՄ հարաբերությունների համար:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը Թբիլիսիին կոչ է արել պահպանել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությունը, ինչպես նաև հիշեցրել է, որ մարդիկ խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն։