Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ թե վրացական երազանք է, այլ վրացական մղձավանջ». Վրաստանի նախագահը՝ երկրի իշխող կուսակցության մասին

«Ոչ թե վրացական երազանք է, այլ վրացական մղձավանջ». Վրաստանի նախագահը՝ երկրի իշխող կուսակցության մասին
Տարածաշրջան
13:51, 19 апрель 2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անվանել է «վրացական մղձավանջ»։

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ կլինեն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից «ձերբազատվելու» առումով, և որ կուսակցությունը «վրացական երազանքը չէ, այլ վրացական մղձավանջ»։

Զուրաբիշվիլին հավելել է, որ այն ամենը, ինչը չի ծառայում դեպի Եվրոպա տանող ճանապարհին, ազատության ու անկախության ամրապնդմանը, Վրաստանի համար մղձավանջ է։ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ փոխվել է, և նա որդեգրել է «հիբրիդային պատերազմի» ռազմավարություն՝ Վրաստան ռուսների զանգվածային միգրացիայի միջոցով՝ ճնշում գործադրելով պաշտոնատար անձանց վրա, որպեսզի քարոզեն և ընդունեն իրենց օրենքը։