Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վրացական երազանքը» ուզում է փոխել Վրաստանի Սահմանադրությունը՝ ԼԳԲՏ մարդկանց իրավունքները սահմանափակելու համար

«Վրացական երազանքը» ուզում է փոխել Վրաստանի Սահմանադրությունը՝ ԼԳԲՏ մարդկանց իրավունքները սահմանափակելու համար
Տարածաշրջան
13:00, 25 март 2024
«Վրացական երազանքը» նախաձեռնում է փոփոխություններ Վրաստանի Սահմանադրության մեջ, որտեղ հստակ շարադրվելու են «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության երաշխիքները»։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Մասնավորապես, նրա խոսքով, Վրաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածը պետք է լրացվի հետևյալ կետով. «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանությունն ապահովվում է Վրաստանի սահմանադրական օրենքով, որը հանդիսանում է Վրաստանի Սահմանադրության անքակտելի մասը»։

Նշենք, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն։ Մդինարաձեի խոսքով՝ ինքը կասկածում է, որ ընդդիմությունը կաջակցի փոփոխություններին։ Ըստ այդմ, իշխող կուսակցությունը հույս ունի հաստատել նախաձեռնությունը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։