Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովի հայտարարությունը, թե Ուկրաինան է սկսել պատերազմ Ռուսաստանի դեմ, անհեթեթություն է. ԱՄՆ Պետդեպ

Լավրովի հայտարարությունը, թե Ուկրաինան է սկսել պատերազմ Ռուսաստանի դեմ, անհեթեթություն է. ԱՄՆ Պետդեպ
Միջազգային
13:46, 07 март 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթին, որով վերջինս հանդես է եկել Հնդկաստանի Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի արդյունքներով։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանն իբր փորձում է կանգնեցնել պատերազմը, որը ՌԴ-ի դեմ սանձազերծել են Ուկրաինայի ժողովրդի օգնությամբ։ Լավրովի հայտարարությունը դահլիճում ներկաների բուռն ծիծաղն է առաջացրել։ 

«Մենք Ռուսաստանից արդեն լսել ենք նման անհեթեթ հայտարարություններ»,- հայտարարել է մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ամենօրյա ճեպազրույցում:

«Կարծում եմ՝ դահլիճի արձագանքից ակնհայտ է, որ աշխարհում ոչ ոք մոլորության մեջ չէ, թե ինչպես սկսվեց պատերազմը, ով է դրա պատասխանատուն, և ամենակարևորը՝ ով կարող էր վերջ դնել դրան, եթե միայն Ռուսաստանը ձգտեր»,- ասել է Փրայսը: