Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյան-Լավրով հանդիպմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար դարձյալ կարևորվել են եռակողմ պայմանավորվածությունները

Միրզոյան-Լավրով հանդիպմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար դարձյալ կարևորվել են եռակողմ պայմանավորվածությունները
Քաղաքականություն
12:42, 03 март 2023
Այսօր՝ մարտի 3-ին, Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է զրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջև։ 

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Համեմատվել են միջազգային հարթակներում համագործակցության առաջմղման մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։
 
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներում ակտիվացման ջանքերի հրատապությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների։

Բանակցություններն անցել են բարեկամական և վստահություն ներշնչող մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական խողովակներով հետագա շփումների վերաբերյալ։