Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ

Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ
Տարածաշրջան
11:38, 29 апрель 2024
Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը ցուցադրել է Պետրիաշվիլիի ձերբակալության կադրերը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նա ձերբակալվել է վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը անհնազանդություն):

Այսօր առավոտյան Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրինագծի երկրորդ ընթերցումը: Դեռ հայտնի չէ, թե փաստաթուղթը երկրորդ ընթերցմամբ երբ կդրվի քվեարկության։