Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը
Տարածաշրջան
15:28, 17 апрель 2024
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Օրինագիծն ընդունվել է 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։ Անցյալ տարի նա աջակցել է բողոքի ակցիաներին, երբ առաջին անգամ փորձ է արվել ընդունել օրենքը: Նախագահի վետոն խորհրդանշական է. իշխող կուսակցությունը բավականաչափ ձայն ունի այն տապալելու համար: