Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը

Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը
Պաշտոնական
17:21, 27 февраль 2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը:

Ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում` Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու եւ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին:

Դեսպանն արժեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: