Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարում և նախազգուշացնում ենք, որ այդ շինծու «կառույցի» անունից որևէ հայտարարություն ՌԱԿ երկու Վարչությունների հետ առնչություն չունեն

Հայտարարում և նախազգուշացնում ենք, որ այդ շինծու «կառույցի» անունից որևէ հայտարարություն ՌԱԿ երկու Վարչությունների հետ առնչություն չունեն
Քաղաքականություն
21:04, 08 май 2024
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2024 թ. մայիսի 8-ին լրատվական համացանցում հրապարակվել է հայտարարություն`«Իշխանության որդեգրած արհամարհանքի քաղաքականությունը առաջնորդեց ժողովրդային ընդվզումի» վերտառությամբ, որի տակ դրված է «Ռամկավար Ազատական կուսակցության համադրված մամուլ» ստորագրությունը:

Կուսակցության զույգ վարչությունները հայտարարում են, որ այդ անվամբ հանդես եկող կառույց կուսակցությունը չունի, այն մտածացին է և հետևաբար իր տարածած հայտարարությունը չի արտահայտում Կուսակցության դիրքորոշումը և տեսակետը, ուստիև` ապատեղեկատվություն է:

Սույնով հայտարարում և նախազգուշացնում ենք նաև, որ այդ շինծու «կառույցի» անունից որևէ հայտարարություն ՌԱԿ երկու Վարչությունների հետ առնչություն չունի:

ՌԱԿ Կենտրոնական Վարչության
ատենապետ` Մայք Խարապեան
ՌԱԿ Հանրապետական Վարչության
ատենապետ` Հրաչյա Կարապետյան
8-ը մայիսի 2024թ.