Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս շարժումը երկու իրական շահառու ունի՝ Ռուսաստանը և Ադրբեջանը. Սոսի Թաթիկյան

Այս շարժումը երկու իրական շահառու ունի՝ Ռուսաստանը և Ադրբեջանը. Սոսի Թաթիկյան
Քաղաքականություն
01:08, 10 май 2024
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ տեսնել, որ մարդիկ, ում սիրում ու հարգում եմ, տրվել են այս վտանգավոր շարժման մանիպուլյացիային, և դարձել են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիքը։ Վստահ եմ, որ նրանց մեծ մասը հայրենասեր են ու չեն գիտակցում, որ այս շարժումը մեզ կարող է տանել կործանման։

Սխալներ եղել ե՞ն իշխանությունների կողմից։ Այո։ Սակայն հետաքրքիրն այն է, որ այս գործընթացը սկսվեց ոչ թե այդ սխալներից հետո, այլ հենց այն ժամանակ, երբ հերթը եկավ դելիմիտացիայի այն մասին, որի համաձայն մենք, նաև որոշ գործընկերների ճնշման միջոցով, հնարավորություն ունենք, ըստ որում առանց պատերազմի, վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, սկսվեց սաբոտաժի գործընթացը։ Իսկ մենք հնարավորություն ունենք սկսել եվրաինտեգրման գործընթացը։

Ես կարծում էի, որ Ադրբեջանը այնպիսի մի բան կանի, որ այդ գործընթացը սաբոտաժի ենթարկի, սակայն ավաղ, այդ դերը ստանձնեց հայ հանրության մի մասը։

Այս շարժումը երկու իրական շահառու ունի՝ Ռուսաստանը և Ադրբեջանը»: