Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի համար կիրառելի միակ ողջամիտ դիրքավորումը լինել առավելագույնս չեզոք․ Սոսի Թաթիկյանը` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին

Հայաստանի համար կիրառելի միակ ողջամիտ դիրքավորումը լինել առավելագույնս չեզոք․ Սոսի Թաթիկյանը` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին
Քաղաքականություն
18:08, 22 февраль 2022
Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանի համար կիրառելի միակ ողջամիտ դիրքավորումը ներկայիս գերզգայուն իրավիճակում հետևյալն է.

Լինել առավելագույնս չեզոք։ Ոչ մի կտրուկ քայլ ու դիրքորոշում, ոչ մի ավելորդ բառ ու հայտարարություն։ Լինել "тихо воды, ниже травы," low profile.

Դիվանագիտական անորոշությունն (diplomatic ambiguity) ու քաղաքական կոռեկտությունը (political correctness) պետք է ընտրել որպես հաղորդակցման ոճ։

Բոլոր առնչվող քվեարկություններում պետք է քվեարկել ձեռնպահ։