Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է ԱԺ. Ալեն Սիմոնյանն իր օգնականի՝ նախագահականում աշխատանքի անցնելու մասին

Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է ԱԺ. Ալեն Սիմոնյանն իր օգնականի՝ նախագահականում աշխատանքի անցնելու մասին
Քաղաքականություն
14:29, 09 февраль 2022
Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով:

Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր օգնական Դավիթ Առաքելյանի՝  Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին այն դեպքում, երբ մեկ ամիս անց Սիմոնյանը թողնելու է նախագահի պաշտոնը:

Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե այդ ամենից կարելի՞ է ենթադրել, որ  այս մեկ ամսում ինքը չի վստահում թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ:

«Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։

Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ:

Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի»,-ասել է Ալեն Սիմոնյանը: