Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արամ Պողոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ

Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արամ Պողոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ
Քաղաքականություն / Հայաստան
22:26, 18 февраль 2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամնաագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արամ Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,-ասված է հրամանագրում: