Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթերում հնչեցրած իմ առաջարկը վերաբերել է բանակցություններ վերսկսելուն, այդ թվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով․ Էդուարդ Աղաջանյան

Եթերում հնչեցրած իմ առաջարկը վերաբերել է բանակցություններ վերսկսելուն, այդ թվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով․ Էդուարդ Աղաջանյան
Քաղաքականություն
14:31, 16 март 2022
Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ, Հայաստանը մերժում է, բանակցությունների մեկնարկին ընդառաջ, որևէ նախապայմանի առաջ քաշումը։ Հետևաբար, կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ՝ դրանց մեկնարկից առաջ, որը, թերևս, ամենակարճ ճանապարհն է՝ գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։

Հետևաբար, (Ազատություն Ռ/Կ-ի) եթերում հնչեցրած իմ առաջարկը վերաբերել է բանակցություններ վերսկսելուն, այդ թվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե՝ լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսեվդո-լրատվականներ»։

Էդուարդ Աղաջանյան