Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին. Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին. Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել
Քաղաքականություն / Աշխարհ
20:36, 07 апрель 2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին. հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով՝ «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների և ոտնահարումների» մասին հաղորդումների պատճառով:

ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:

Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել:

Դեմ քվեարկող երկրներն են.

Ալժիր, Բելառուս, Բոլիվիա, Բուրունդի, Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Չինաստան, Կոնգո, Կուբա, Հս. Կորեա, Էրիթրեա, Եթովպիա, Գաբոն, Իրան, Ղազախստան, Կիրգիզստան, Լաոս, Մալի, Նիկարագուա, Ռուսաստան, Սիրիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Վիետնամ, Զիմբաբվե


Նշվում է, որ խորհրդում մասնակցության կասեցում հազվադեպ է լինում: Վերջին անգամ կասեցվել էր Լիբիայի մասնակցությունը՝ 2011 թվականին՝ այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ ցուցաբերված բռնության պատճառով:


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի