Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև վերջ՝ չորրորդ անգամ․ ընդդիմության՝ պայքար սկսելու հերթական վճռական փորձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 18-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում իշխանափոխության հասնելու նպատակով նստացույց սկսեց՝ Արցախը փրկելու պատրվակով։ 

Վանեցյանի ընդդիմադիր գործընկերներն էլ հայտարարեցին, որ աջակցում են այդ քայլին և միանալու են ու ապրիլի 25-ից հայտարարեցին՝ «ՍԿՍՎԵԼ Ա» ու սկսեցին։ Ասում են՝ Գնալու են մինչև վերջ։ 

Կարգախոսն ու մտադրությունը դեժավյու են առաջացնում։ 

Հետ գնանք 2017 թվական։

2017 թվականի Խորհրդարանական ընտրույթւոններին ավելի քան 54 տոկոս քվե ստացած Հանրապետականը և ավելի քան 7 տոկոս ստացած Դաշնակցությունը մեկ տարի անց՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին չկարողացան նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել և չանցան Խորհրդարան։
 
ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը այդ ընտրություններից հետո հայտարարեց․ «արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը և մեր օգտին քվեարկած 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»։ Ընտրությունների նման արդյունքները, Շարմազանովի կարծիքով, հիմք էին դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։

Հաջորդիվ նախկին իշխանությունը ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ նոյեմբերի 9-ի գիշերը։ Կառավարության, Ազգային Ժողովի, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակի և Ազատություն ռադիոկայանի շենքերի գրոհից և այն ժամանակ ԱԺ նախագահ ԱՐարատ Միրզոյանի մահափորձի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը, ինչպես նաև դաշնակցությունն ու մեկ տասնյակի հասնող այլ ուժեր միավորվեցին և հայտարարեցին «Հայրենիքի փրկության շարժման» մեկնարկի մասին։ Այս անգամ ևս պատրվակը Հայրենիքը փրկելն էր։ Շարժման ներկայացուցիչները պահանջում էին Կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կառավարության հրաժարականից հետո, ըստ շարժման ներկայացուցիչների, պետք է ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, որի վարչապետը պետք է լիներ Վազգեն Մանուկյանը, ով էլ պետք է մեկ տարի անց կազմակերպեր արտահերթ ընտրություններ։

Շարժումը հայտարարում էր՝ գնալու են մինչև վերջ՝ մինչև չարիքի իշխանության հեռացումը։
Ամիսներ շարունակ Երևանում հակաիշխանական ակցիաներ իրականացրին։ ընդդիմությունը մի քանի օր փակ պահեց Բաղրամյան պողոտան։ Փողոցային պայքարի առաջնորդները պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իշխանությունը, իսկ իրենք շարունակելու են ակցիաները, քանի դեռ Փաշինյանը վարչապետ է։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ բաղրամյանը չի բացվելու, իրենք պայքարելու են մինչև վերջ։

Ի վերջո, իշխանությունը պայմանավորվածություն ձեռք բերեց խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ և հայտարարեց Կառավարության հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությւոնների մասին։ Հայրենիքի փրկության շարժմումը հայտարարություն տարածեց նշելով, որ արտահերթ ընտրությունները, որոնք անցկացնելու է Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը քաղաքական կեղծ օրակարգ է, իրենք գնալու են մինչև վերջ։ 

«Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկության շարժման առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ: Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր:

Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ»:

Չնայած սրան, նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցեցին շարժման գլխավոր ուժերից բոլորը՝ թե՛ Բարգավաճ Հայաստանը, թե՛ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերը, որի կազմում էր, թեկուզ մենակ մնալու դեպքում մինչև վերջ պայքարելու պատրաստ ՀՅԴ-ն։

Քարոզարշավի ընթացքում ևս, այս ուժերը վստահ էին իրենց հաղթանակի և Փաշինյանի տապալման մեջ։ 

Ընտրությւոնների արդյունքները, սակայն, իսկական ֆիասկո էր ընդդիմության համար։ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ շուրջ 54 տոկոս քվե, Փաշինյանն էլ օրենքի ուժով կրկին ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Քոչարյանի ղեկավարծ ուժը՝ կազմված Վերածնվող Հայաստան կուսակցությունից ու Դաշնակցությունից ստացավ ընտրողների 21, 04 տոկոսի քվեն, 5,23 տոկոս ձայն էլ ստացավ Սարգսյանի Հանրապետական ու Վանեցյանի Հայրենիք կուսակցությունների դաշինքը։ Չնայած որ վերջիններս չէին հաղթահարել դաշինքների համար անցողիկ համարվող 6 տոկոս քվեն, այնուամանեյանիվ օրենքի ուժողվ անցան խորհրդարան, Խորհրդարանում երրորդ ուժ ունենալու համար։
Մինչև վերջն այսքանով ավարտվեց։

Հաջորդ «մինչև վերջ»-ի մեկնարկը տրվեց ամիսներ առաջ, երբ հայտարարվեց այժմ արդեն Դիմադրության շարժման մեկնարկի մասին։ Այս անգամ Փրկում էին հայրենիքը՝ մասնավորապես «Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում էր Ալիևը, իսկ Փաշինյանի իշխանությունը հայտարարում, որ միջանցք չի լինելու, դա Հայաստանի կարմիր գծերից է։ Ընդդիմությունը, ամեն դեպքում, որոշեց Սյունիքի փրկությունը անձամբ ստանձնել և հայտարարեց, «ոչ թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով շարժումը և կրկին կանգ առավ․․․ մինչև եղանակների տաքանալը։ 

Մարտ ամիսը Երևանում անսպասելի ցուրտ էր, Դիմադրություն vol 2-ը սկսվեց ապրիլից։ Ընդդիմությունը Զանգեզուրի միջանցքը հաջող փրկելուց հետո անցել է անկլավները փրկելուն, որոնք,, ինչպես փրկիչներն են ասում, ազգակործան այս իշխանությունը ցանկանում է հանձնել Ադրբեջանին։ Պայքարը  դեռ շարունակվում է՝ մինչև վերջ։