Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԳՆ տանիքի ներքո կունենանք ոստիկանություն, փրկարար և միգրացիոն ծառայություններ. Արփի Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՆԳ նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ:

«Մենք ելանք այն հանգամանքից, որ աղետների, ճգնաժամային այլ վիճակների, արտակարգ իրավիճակների պարագայում մենք պետք է ունենանք մեկ կետից կառավարում»,- հայտարարեց արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը՝ անդրադառնալով մոդելի ընտրության հարցին:

Նրա խոսքով՝ և ոստիկանությունը, և ԱԻՆ-ը, և միգրացիոն ծառայությունը կարող են միմյանց փոխլրացնող էֆեկտով, միմյանց ռեսուրսներն օգտագործելու միջոցով շատ ավելի արդյունավետ կերպով հասնել խնդրի լուծմանը:

«Այս պահին դասական քաղաքականության մշակմամբ ԱԻՆ-ը չի զբաղվում, իսկ ՆԳՆ-ն կմշակի արտակարգ իրավիճակներին բնորոշ պայմաններում այն քաղաքականությունը, որը կիրականացնեն փրկարար ծառայության մեր գործընկերները: Այսինքն՝ ՆԳՆ տանիքի ներքո մենք կունենանք երեք միավորվող խոշոր ծառայություններ՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիոն ծառայությունը»,- հավելեց փոխնախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում: