Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
19:13, 01 август 2022
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը: