Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սիսիանում և Քաջարանում

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սիսիանում և Քաջարանում
Քաղաքականություն
10:03, 26 сентябрь 2022
Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները։
Սյունիքի մարզի Սիսիան համայնք

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 11 879:

«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 979,

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 4 093,

«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ` 2 693,

«ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ» ԴԱՇԻՆՔ` 570,

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 2 307,

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 794,

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 403:

Քաջարան համայնք

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 4 743:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 1 118,

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 482,

«ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ` 3 127: