Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության 18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

Հանրապետության 18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Քաղաքականություն
20:13, 18 сентябрь 2022
 Հանրապետության 18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին:
20։00-ին ընտրատեղամասերը փակվել են։

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին ընդհանուր թվով 314 տեղամասեր: