Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,38 տոկոսը, մոտ 62,5 հազար մարդ

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,38 տոկոսը, մոտ 62,5 հազար մարդ
Քաղաքականություն
15:10, 25 сентябрь 2022
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,38 տոկոսը, մոտ 62,5 հազար մարդ։  

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Առավել  ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 50,16%-ը, Ակունքում՝ 39,24%-ը, Ծաղկահովիտում՝ 34.93%-ը: 

Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: