Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիա Զախարովան հավասարության նշան է դրել օրեր առաջ անզեն հայ ռազմագերիների գնդակահարության և 2020-ի պատերազմում ադրբեջանցիների սպանության տեսանյութերի միջև

Մարիա Զախարովան հավասարության նշան է դրել օրեր առաջ անզեն հայ ռազմագերիների գնդակահարության և 2020-ի պատերազմում ադրբեջանցիների սպանության տեսանյութերի միջև
Քաղաքականություն
18:37, 03 октябрь 2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Վ. Զախարովան պատասխանել է «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության հարցին՝ համացանցում հայտնված «հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների» տեսանյութերի կապակցությամբ:  

Հարց
- Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել համացանցում հայտնված հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսանյութերը:

Պատասխան- Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Ադրբեջանական և հայկական իշխանություններին կոչ ենք անում անհապաղ անցկացնել այդ տեսանյութերի համապարփակ խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների նպատակով։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների նորմալացման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությանը այլընտրանք գոյություն չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։  

Ստացվում է՝ Ռուսաստանը 44-օրյայի չհաստատված տեսանյութերը հավասարեցնում է «Խաղաղության պայմանագրի» քննարկման ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին։