Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից. խորհրդանշական ակցիա ԵԽ-ում

Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից. խորհրդանշական ակցիա ԵԽ-ում
Քաղաքականություն
11:21, 06 октябрь 2022
Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմ Վանդենդրիշեն հայտարարել է, որ «Մեր ինքնությունը և ժողովրդավարությունը» խմբակցության պատվիրակության հետ աջակցություն են հայտնում Հայաստանին՝ Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիա իրականացնելով։
«Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը գազ է խնդրել ադրբեջանցիներից։
«Մեր ինքնությունը և ժողովրդավարությունը» խմբակցության պատվիրակության հետ աջակցություն ենք հայտնում Հայաստանին՝ Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիա իրականացնելով»,- գրել է նա: