Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, եթե Ռուսաստանն առաջարկի օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմը. ՔՊ պատգամավորների մեկնաբանությունը

ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Հայաստանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, եթե Ռուսաստանն առաջարկի օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմը.

«Այստեղ կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը։ Իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»:

Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում, ուստի չի կարող դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ.

«Եթե կոնկրետ իրավիճակ լինի, ըստ հիմնավորվածության ու իրավիճակի, կարծում եմ, հարցը կքննարկվի»,- ասաց Աղաջանյանը։