Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զասը պարզաբանել է՝ որքանով է հնարավոր ՀԱՊԿ անդամ երկրներում ԱՄՆ զորքերի տեղակայումը

Զասը պարզաբանել է՝ որքանով է հնարավոր ՀԱՊԿ անդամ երկրներում ԱՄՆ զորքերի տեղակայումը
Միջազգային
17:21, 23 август 2021
ԱՄՆ զորքերի՝ Աֆղանստանին հարևան ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում տեղակայման հնարավորության հարցը կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ։ Այս մասին առցանց ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մեզանում այդ հարցը կարգավորվում է ՀԱՊԿ կանոնադրության 7-րդ հոդվածով։ Այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն կազմակերպությունում և ընդունվեն համաձայնեցված որոշումներ»,- Զասի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Բացի այդ, նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է Ուզբեկստանի հետ համագործակցության, սակայն վերադարձը կառույց կախված կլինի երկրի ղեկավարությունից ու ժողովրդից։

«Մենք պատրաստ ենք Ուզբեկստանի հետ համագործակցության, նման համագործակցություն արդեն ընթանում է։ Ուզբեկ զինծառայողները մասնակցում են են մեր մի շարք միջոցառումներին, առաջին հերթին` զորավարժություններին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։