Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Պաշտոնական
12:24, 05 август 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի
Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման
կապակցությամբ։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի
հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ
ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և
անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր
աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։

Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»։