Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Քաղաքականություն
19:27, 02 август 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. տեղեկանում ենք kremlin.ru-ից։


«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը: Իմ կողմից պատրաստ եմ շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն: Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,- ասված է ուղերձում: