Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սադրանքների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին

Խոսելով Ադրբեջանի գործողությունների կողմից ՀԱՊԿ-ին վարկաբեկելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը: Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, և ես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Ադրբեջանի և մեր մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումների մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

Մանրամասները՝ տեսանյութում