Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպմանը ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը

Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպմանը ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը
Քաղաքականություն
22:58, 06 октябрь 2022
Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: