Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ՍԵնատի փոխնախագահը Հակոբ Արշակյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը և Ֆրանսիայի դիրքորոշումը

Ֆրանսիայի ՍԵնատի փոխնախագահը Հակոբ Արշակյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը և Ֆրանսիայի դիրքորոշումը
Քաղաքականություն / Աշխարհ
19:15, 08 ноябрь 2022
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի 1-ին փոխնախագահ Ռոժե Կարուչին թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին ու Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին։

«Այսօր առավոտյան ընդունել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանին և ՀՀ դեսպան Հասմիկ Թոլմաջյանին՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը և Ֆրանսիայի դիրքորոշումը»,- գրել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան։