Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Հայաստանի Հանրապետություն

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Հայաստանի Հանրապետություն
Քաղաքականություն
20:15, 09 ноябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: