Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Պաշտոնական
11:54, 24 август 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ:


Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Միաժամանակ, ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելության դերը:
 
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ: