Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկում խորհրդակցություններ են անցկացվել ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մինսկում խորհրդակցություններ են անցկացվել ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Քաղաքականություն
20:20, 10 ноябрь 2022
Նոյեմբերի 10-ին Մինսկում՝ ԱՊՀ կենտրոնակայանում, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրոպական Միության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» խորհրդակցություններ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, վերահաստատել կազմակերպության օրակարգի արդիական հարցերով դիրքորոշումներին փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, քննարկել են ԱՊՀ պետություններում ԵԱՀԿ նախագծային և դաշտային գործունեությունը:

Դիվանագետները պայմանավորվել են շարունակել համակարգումը 2022 թ. դեկտեմբերի 1-2-ը Լոձում նախատեսվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նախապատրաստման հարցերի շուրջ:

Խորհրդակցություններին քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում Եվրամիության քաղաքականությունը և ՆԱՏՕ-ի հետ Համագործակցության երկրների հարաբերությունները: