Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ Լաչինում տիրող իրավիճակին գնահատական տալու համար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ Լաչինում տիրող իրավիճակին գնահատական տալու համար
Քաղաքականություն
13:48, 14 декабрь 2022
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի ԱԺԽՈ-073-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` դեկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հեղինակը ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է։ Հիմնական զեկուցողն է՝ Հայկ Կոնջորյանը։