Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1995 թվականից Նախիջևանը ղեկավարած Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել

1995 թվականից Նախիջևանը ղեկավարած Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել
Քաղաքականություն
15:32, 21 декабрь 2022
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Իր որոշման մասին Թալիբովը հայտնել է Գերագույն մեջլիսի այսօրվա նիստում։

Վասիֆ Թալիբովը այդ պաշտոնը զբաղեցրել է 1995 թվականի դեկտեմբերից:

Նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի փակ նիստին չեն հրավիրվել Ինքնավար Հանրապետության նախարարները:  

Նիստի օրակարգի մասին ոչինչ չի հաղորդվում, բայց, ինչպես պնդում են, կայացվելու են կարևոր որոշումներ:

Վասիֆ Թալիբովը համարվում է Ադրբեջանում իշխող ընտանիքի մերձավորներից. շուրջ երեք տասնամյակ Նախիջևանը ղեկավարած պաշտոնյան Հեյդար Ալիևի զարմուհու ամուսինն է: